ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մնաց՝ Աստծուն դատի տան

Մնաց՝ Աստծուն դատի տան
01.02.2026 | 12:03

Ինչու՞ կաթողիկոսամերժ ՔՊ-ականներն, օրինակ` Թորոսյան Արսենը կամ Ռուբինյան Ռուբենը, ընդդեմ Աստծո դատարան հայց չեն ներկայացնում:

Պատմությունը գիտի դեպքեր, երբ Աստծո և Սատանայի դեմ դատարան հայցեր են ներկայացվել:

1969 թվականին ամերիկուհի Բեթթի Փենրոուզը հայց էր ներկայացրել Աստծո դեմ այն բանից հետո, երբ կայծակը հարվածել էր նրա տանը և ոչնչացրել գույքը։ Հայցադիմումում նշվում էր, որ Աստված ցուցաբերել է «անփութություն»:

1971 թվականին ամերիկացի Ջերալդ Մայոն հայց էր ներկայացրել Սատանայի դեմ՝ մեղադրելով նրան անձնական տառապանքներ պատճառելու համար:

2007 թվականին ԱՄՆ Նեբրասկա նահանգի սենատոր Էռնի Չեմբերսը դատարան հայց էր ներկայացրել Աստծո դեմ՝ մեղադրելով Նրան «սարսափելի ջրհեղեղների, փոթորիկների, տոռնադոների և զանգվածային մահերի» համար և պահանջելով արգելել նման «գործողությունները»։

Աստծո և Սատանայի դեմ հայցադիմումներ են ներկայացվել Իսրայելի, Ռումինիայի և Հնդկաստանի դատարաններ: Հիմնականում դատարանները գործը վարույթ են ընդունել, սակայն կարճել այն, քանզի հնարավոր չի եղել հայտնաբերել պատասխանողներին` Աստծուն կամ Սատանային:

Վստահ եմ` Հայաստանի դեպքում ամեն ինչ այլ կերպ կընթանա:

Համոզված եմ` եթե ՔՊ-ականներն Աստծուն դատի տան, օրինակ` «Կտրիճ Ներսիսյանի ձեռնադրությունը չեղարկելու պահանջով», հայաստանյան դատավորները ոչ միայն գործը վարույթ կընդունեն, այլև «կհայտնաբերեն» պատասխանողին` Աստծուն:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ